Միգուցե մեր թշնամական երկրի կառույցներն են տեր դառնում մեր բնական ռեսուրսներին. Բագրատյան

Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: «Պետք է շեմ չունենա, որովհետև շատ հեշտ է այդ 10 տոկոսը տրոհելը»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ օֆշորում գրանցել են ընկերություններ, և փակ ձևով կոնկրետ մարդիկ սև փողերով հանքարդյունաբերության, էներգետիկ ոլորտներում ներդրումներ են կատարել և ունեցել բաժնեմասեր. «Ժամանակն է ամբողջովին բացելու այդ համակարգը: Միգուցե մեր թշնամական երկրի կառույցներն են տեր դառնում մեր բնական ռեսուրսներին: Եթե օֆշորային գոտում գրանցված ընկերությունը հայտ է ներկայացնում, մինչև իրական սեփականատերերը չներկայանան՝ իրավունք չտրվի, որ նրանք լիցենզիա ձեռք բերեն»:   Մանրամասները՝ տեսանյութում: