Հունվարի 30-ին ունենալո՞ւ ենք հանքարդյունաբերողների մասին տեղեկատվությունը. Բաբկեն Թունյանը՝ փոխնախարարին

Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: «Ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ էներգետիկ ոլորտի ընկերությունների սեփականատերերը պետք է հայտնի լինեն»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: Դիմելով կառավարության ներկայացուցչին՝ պատգամավորը հարցրեց. «Վերջնաժամկետը հունվարի 30-ն է՝ մենք հունվարի 30-ին ունենալո՞ւ ենք հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների 10 տոկոս և ավելի բաժնեմաս ունեցող սեփականատերերի անունները»:   Մանրամասները՝ տեսանյութում: