Այս դահլիճում եղել են շատ մարդիկ, ովքեր ՀԷԿ-եր են ունեցել. Գևորգ Պապոյան

Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու նախկինում նման որոշում չի ընդունվել, ասաց. «Այս դահլիճում եղել են շատ մարդիկ, ովքեր տիրապետել են ՀԷԿ-երի: Բնականաբար, նրանց ձեռք չէր տա, որ այդ թափանցիկությունը լիներ»: Նրա խոսքով՝ այս հարցում իրենք և կառավարությունը չունեն տարաձայնություն:   Մանրամասները՝ տեսանյութում: