Եվրոբոնդերի թողարկումը բերելու է ՀՀ-ում վարկերի տոկոսադրույքների նվազման․ Բաբկեն Թունյան

Եվրոբոնդերի թողարկումը բերելու է ՀՀ-ում վարկերի տոկոսադրույքների նվազման․ Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է եվրոբոնդերի թեմային։ Ինչպես ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր տեղեկացրել, «Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր՝ 6.5 տոկոսով։ «Հիմա էլ բոլորը դարձան ֆինանսիստ ու դատողություններ են անում եվրոբոնդերի թեմայով։ Թե բա՝ պարտքը ներկայացվում է որպես ներդրում։ Ուրեմն. ✅ Պարտատոմսը ներդրումային գործիք է։ ✅ Պարտատոմս գնողը (պարտք տվողը) համարվում է ներդրող։ ✅ Եվրապարտատոմս (եվրոբոնդ) գնողը՝ օտարերկրյա ներդրող։ ✅ Հայաստանում առաջին անգամ մասնավոր ընկերությունը նման ծավալով ու նման տոկոսադրույքով եվրոբոնդ թողարկեց ու շատ հաջող տեղաբաշխեց։ Իսկ դա ոչ միայն խոսում է օտարերկրյա ներդրողների կողմից վստահության մասին, այլ բերելու է ՀՀ-ում վարկերի տոկոսադրույքների նվազման»։ https://www.facebook.com/babken.tunyan/posts/1645897145551229