ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրել է ԻՊ-ի դեմ գործողություններն Իրաքում

ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրել է ԻՊ-ի դեմ գործողություններն Իրաքում

ԱՄՆ պետդեպը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հակազդելուն ուղղված գործողությունները։ Այս մասին հաղորդել է Սիրիայի և միջազգային դաշինքի հետ կապերի հարցով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, նշվում է պետդեպի Twitter-ում։ Ժամանակավոր դադարեցման պատճառը ԱՄՆ առաջնահերթությունների փոփոխությունն է եղել։ Նրա խոսքերով, երկրի հիմնական նպատակը դարձել է Իրաքի բանակին նախապատրաստող ուժերի անվտանգության ապահովումը։ Ջեֆրին հավելել է, որ կոալիցիայի գործունեության մեջ մեծ դեր կարող է խաղալ ռազմական գործողություններին մասնակցող ՆԱՏՕ-ի դաշինքը։ Սակայն գործողությունները շարունակելու վերաբերյալ որոշումը կընդունվի Իրաքի իշխանությունների հետ խորհրդակցելուց հետո։ Եզրափակելով՝ Ջեֆրին խոստացել է, որ ամերիկյան կողմը չի հրաժարվի Իրաքի տարածքում զինյալների դեմ պայքարից։