Սորոսը կասկածում է Թրամփին Facebook-ի հետ կապի մեջ

Սորոսը կասկածում է Թրամփին Facebook-ի հետ կապի մեջ

ԱՄն միլիարդատեր Ջորջ Սորոսը պատմել է Facebook-ի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կապի մասին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Նա կարծիք է հայտնել, որ սոցցանցը նպաստելու է Սպիտակ տան ղեկավարի հաղթանակին 2020 թվականի նախագահական ընտրություններում։ Ձեռնարկատերը մանրամասնել է, որ Facebook-ը «կեղծ տեղեկատվություն» է տարածելու, ինչպես նաև հավելել է, որ ընկերության և Թրամփի միջև «փոխօգնության ոչ պաշտոնական համաձայնություն» գոյություն ունի։ Նշվում է, որ Facebook-ը հերքել է Սորոսի մեղադրանքները։