Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում. «Ժողովուրդ»

Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային և ելքային զանգերը: Ասել է թե՝ ով կամ ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին կամ վերջինիս հայրիկին, մայրիկին, կնոջը կամ, առհասարակ, մտերիմ ընկերներին: Ստանալով հստակ տվյալները, թե ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին և վերջինիս ընտանիքի անդամներին՝ նախաքննական մարմինը զանգահարում է այդ անձանց և հրավիրում նախաքննական մարմին՝ հարցաքննության: Նշենք, որ դեպքից անցել է 8 օր, և դեռևս հայտնի չէ, թե ինչի համար է ԱԱԾ նախկին տնօրենը գնացել այդ քայլին և ինչու է իր բնակարանում 35 կրակոցներ արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում հայտնել էր, որ արդեն հարցաքննվել է նաև այն տաքսու վարորդը, որի հետ Կուտոյանը Արշակունյաց փողոցից ուղևորվել էր Պարույր Սևակի իր բնակարան, ինչպես նաև հայտնել էինք ԱԱԾ նախկին տնօրենի կողմից կնոջն ուղղված նամակի մասին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: