Լավ լուր՝ ուսանողներին. Ինչ փոփոխություն է պատրաստվում անել կառավարությունը. «Ժամանակ»

Լավ լուր՝ ուսանողներին. Ինչ փոփոխություն է պատրաստվում անել կառավարությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել բուհերում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում: Մասնավորապես կառավարությունը պատրաստվում է պետական բուհերում անվճար ուսման հնարավորություն տալ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, ինչպես նաև 2016թ. ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրած տեղեկանքի առկայությամբ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին: Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հաստատ սա կհամարեն հակապետական քայլ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: