Հայաստանն առանց «նայողների». Վրաստանի ՔԿՀ-ներում վերադարձել է «նայողների» ինստիտուտը. «Ժամանակ»

Հայաստանն առանց «նայողների». Վրաստանի ՔԿՀ-ներում վերադարձել է «նայողների» ինստիտուտը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է օրենսդրական մակարդակով ամենախիստ պայքար իրականացնել քրեական ենթամշակույթի և դրա կրողների դեմ, պարզվում է՝ մեր հարևան Վրաստանում քրեական ենթամշակույթի կրողները ռևանշ են վերցնում: Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմդժարիան հայտարարել է, որ Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում կատարած ուսումնասիրությունները պարզել են, որ ՔԿՀ-ներում վերադարձել է «նայողների» ինստիտուտը: Հայաստանը հստակ քայլեր է անում այդ և քրեական այլ հասկացությունների վերացման ուղղությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: