Բուլղարիան ՌԴ երեք քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել մահափորձ կատարելու մեղադրանքով

Բուլղարիան ՌԴ երեք քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել մահափորձ կատարելու մեղադրանքով

Բուլղարիայի դատախազությունը Ռուսաստանի երեք քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ Բուլղարիայի քաղաքացիների նկատմամբ 2015 թվականին մահափորձ իրականացնելու մեղադրանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ ռուսներին կասկածում են մի քանի անձանց՝ Էմիլիանա Խրիոստովա Գեբրևային, Խրիստո Էմիլյանովա Գեբրևային և Վ․Տ․-ին անհայտ ծագման ֆոսֆորօրգանական նյութով թունավորելու փորձի մեջ։ Մեղադրվող ռուսների անունները դատախազությունը չի նշել։ Մեղադրյալներից յուրաքանչյուրի համար ձերբակալության եվրոպական օրդեր է տրված և միջազգային հետախուզման և հետագա արտահանձնման հայց։