ԱՄՆ-ը խստացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ը խստացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ ֆիննախում հայտարարել են, որ երկիրը որոշել է ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, նշված է գերատեսչության մամլո ծառայության կայքում։ Պատժամիջոցների ցուցակում է հայտնվել Ալի Բայանդորյանը, որը կապ ունի Triliance Petrochemica ընկերության հետ, ինչպես նաև Triliance ստորաբաժանումը։ Բացի այդ, ցուցակում Չինաստանի մեկ բնակիչ կա և չինական մի քանի ֆիրմա։ Հիշեցնենք, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվեց՝ Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան օդուժի կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին խոստացավ վրեժ լուծել գեներալի մահվան համար։