Կարո Փայլանը «Սանասարյան հանի» հարցը մեջլիս է տեղափոխել

Կարո Փայլանը «Սանասարյան հանի» հարցը մեջլիս է տեղափոխել

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հարցում է կատարել Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքի գործի ընթացքի վերաբերյալ։ Իր հարցմանը պատասխան ակնկալող Փայլանը նշել է, որ Սանասարյան հանի վարձակալության հանձնելը վիրավորում է հանրային խիղճը և անտեսում է դատական գործընթացները։ Կարո Փայլանը իր հարցման մեջ չորս կետ է առանձնացրել․ 1. Քանի դեռ դատական գործընթացը «Սանասարյան հանի» կարգավիճակի վերաբերյալ չի ավարտվել, ի՞նչ կարծիքի եք այն 35 տարով վարձակալության հանձնելու որոշման մասին։ 2. Կարիքավոր հայ աշակերտների ուսման համար կառուցված և հայ համայնքին պատկանող գույքը պետության կողմից վարձակալության հանձնելը չի՞ վիրավորելու հանրության խիղճը։ 3. Ինչու՞ կարևոր մշակութային կառույց հանդիսացող Սանասարյան հանը չի վերանորոգվում պետության կողմից։ 4. Արդյոք «Սանասարյան հանը» վերադարձվելու է հայկական համայնքին։