«Մարդու դեմքով» մուտանտ այծն ապշեցրել է գյուղի բնակիչներին

«Մարդու դեմքով» մուտանտ այծն ապշեցրել է գյուղի բնակիչներին

Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Նիմոդիա գյուղի բնակիչներին ապշեցրել է մարդկային դեմք հիշեցնող մռութով նորածին այծը, հաղորդում է The Mirror պարբերականը: Մուտանտ-այծը ծնվել է մի քանի օր առաջ: Կենդանու տերը՝ Մուքեշջի Պրայապապը ենթադրում է, որ այծը տառապում է ցիկլոպիայով: Սակայն, նորածին այծը երկու աչք ունի: Գյուղացիներից ոմանք երկրպագում են այծին՝ որպես աստվածության մարմնավորման: Հազվագյուտ հիվանդություններով տառապող կենդանիները հաճախ են կուռք դառնում վերամարմնավորմանը հավատացող Հնդկաստանի բնակիչների համար: