Եղիսաբեթ Երկրորդը ստորագրել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ օրինագիծը

Եղիսաբեթ Երկրորդը ստորագրել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ օրինագիծը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հավանություն է տվել Brexit-ի օրինագծին, որը պատրաստվել է Վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարության կողմից: Այդ մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով երկրի Համայնքների պալատի անդամ Նայջել Էվանսին: Հրապարակման համաձայն՝ Ջոնսոնի՝ Brexit-ի վերաբերյալ  գործարքը պաշտոնապես դարձել է բրիտանական օրենք: Փաստաթուղթը ստորագրվել է թագուհու կողմից հինգշաբթի՝ հունվարի 23-ին, և Էվանսը տեղեկացրել է պատգամավորներին դրա մասին: Հատկանշական է, որ օրինագծի ստորագրման վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել: Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ապա հունվարի 31-ին Բրիտանիան կհեռանա Եվրամիությունից: