Իսրայելը հավերժ կհիշի՝ ով է ազատագրել Օսվենցիմը. Նեթանյահու

Իսրայելը հավերժ կհիշի՝ ով է ազատագրել Օսվենցիմը. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունվարի 23-ին բլոկադայի ենթարկված Լենինգրադի բնակիչների ու պաշտպանների «Հիշատակի մոմ» հուշարձանի բացմանն ընդգծել է, որ հրեական պետությունը միշտ հիշելու է, որ հենց Կարմիր բանակի զինվորներն են ազատագրել Օսվենցիմը՝ տեղեկացնում է TASS-ը: «Հենց Կարմիր բանակն է ազատագրել Օսվենցիմը, և մենք միշտ դա հիշելու ենք»,- ասել է Իսրայելի վարչապետն  արարողության ժամանակ, որին մասնակցել են նաև ՌԴ-ի և Իսրայելի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեուվեն Ռիվլինը: Նեթանյահուն նշել է, որ Երուսաղեմում «բլոկադայի ենթարկված մարդկանց սխրագործության հուշարձանը «խոսում է ընդհանրական լեզվով՝ հայրենիքի նկատմամբ սիրո լեզվով, անձնազոհության, անդուլ պայքարի և հաղթանակի լեզվով»: Վարչապետը նշել է, որ մեր օրերում, «ի տարբերություն այն բանի, ինչ եղավ Հոլոքոստի ժամանակներում, հրեական ժողովուրդն ունի ուժեղ պետություն»: «Մենք պետք է կանգնենք միասին, որպեսզի պաշտպանենք մեր անվտանգությունն ու մեր ապագան»,-շարունակել է նա: