Գրետա Թունբերգին խորհուրդ են տվել գնալ, տնտեսագիտություն ուսումնասիրել

Գրետա Թունբերգին խորհուրդ են տվել գնալ, տնտեսագիտություն ուսումնասիրել

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը 17-ամյա շվեդ էկո-ակտիվիստ Գրետ Թունբերգին խորհուրդ է տվել նախքան Միացյալ Նահանգներին էներգետիկ քաղաքականության մասին դասեր տալը քոլեջում տնտեսագիտություն սովորել: Այս հայտարարությունը  ֆինանսների նախարարն արել է Դավոսում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ՝ գրում է CNBC- ն: Համաժողովի ընթացքում շվեդ ակտիվիստը խելահեղություն է համարել  հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները և կոչ է արել ամբողջությամբ հրաժարվել հանածո էներգիայի աղբյուրներից: «Ո՞վ է նա՝ առաջատար տնտեսագե՞տ»,- հեգնել է Մնուչինը: «Քոլեջում տնտեսագիտություն սովորելուց հետո միայն նա կարող է վերադառնալ (Դավոս) և մեզ սովորեցնել ինչպես աշխատել», - հավելել է քաղաքական գործիչը: