2003-ից հետո առաջին անգամ Հայաստանը հայտնվում է «ուշադրության արժանի» երկրների շարքում․ այսպիսի աճ չենք ունեցել

Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը կոռուպցիայի ընկալման համաթվով, այն 42 է։ Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպության՝ 180 երկրի շարքում Հայաստանը 77-րդ տեղում է: Ինչի՞ հաշվին է մեր երկիրն առաջադիմել, ի՞նչն է ազդել նման տեղաշարժի վրա։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Նրա խոսքով՝ 2003-ից հետո առաջին անգամ Հայաստանը հայտնվում է «ուշադրության արժանի» երկրների շարքում․ այսպիսի աճ չենք ունեցել: