Ես չեմ ուզում կրկեսի ակրոբատ լինել. Նաիրա Զոհրաբյան

«2 ցուցիչի հետ համաձայն եմ, բայց 2 ցուցիչով մենք ակնհայտ հետընթաց ենք արձանագրել: Դա բազմակարծության և քաղաքական մշակույթի ցուցիչներն են: Ամեն օր մենք տեսնում ենք խորհրդարանում, թե ինչպիսի բազմակարծության պատկեր ունենք քաղաքակական դաշտում: Եթե սա եղավ բազմակարծության և քաղաքական մշակույթի ցուցիչի արձանագրած առաջընթացը, ապա ես ցավում եմ նմանատիպ առաջընթացի համար»,-անդրադառնալով Economist հանդեսի վերլուծական կենտրոնի հրապարակած 2019 թվականի Դեմոկրատիայի ցուցիչին, որտեղ Հայաստանը զգալի առաջընթաց ունի, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը նշեց, որ այսօր բազմակարծությունը, խոսքի ազատությունը, մարդու՝ ազատ արտահայտվելու իրավունքը հենց այս խորհրդարանում մեծապես վտանգված է, որովհետև դու միանգամից ենթարկվում ես խմբակային գրոհի միայն նրա համար, որ ունես սեփական կարծիք: