Բռնություն մենք երկրում թույլ չենք տալու և գնում ենք այդ ճանապարհով․ Տիգրան Կարապետյան

«Այս պահին մեկնաբանություն տալ չեմ կարող, քանի որ ինֆորմացիային չեմ տիրապետում։ Ամեն դեպքում բռնություն մենք երկրում թույլ չենք տալու և գնում ենք այդ ճանապարհով»,-անդրադառնալով Էրեբունի պլազայում հնչած կրակոցներին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ Նրա խոսքով՝ հանցավորությունը սպառնալիք է ցանկացած երկրում և հանցավորության դեմ պայքարը պետության գործառույթների մեջ է մտնում։