Օբամեյանգը կարող է հայտնվել  «Բարսելոնայում»

Օբամեյանգը կարող է հայտնվել «Բարսելոնայում»

Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է միանալ «Բարսելոնա»-ին: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը, սակայն «Արսենալ»-ը չի ցանկանում բաց թողնել Օբամեյանգին: Գործարքը բարդ փուլում է հայտնվել, և վերջանական հստակություն չկա: «Արսենալ»-ն Անգլիայի առաջնությունում միայն 10-րդն է: Օբամեյանգը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 26 խաղի, խփել 16 գոլ: