Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը սկսում է պայքարը Թել-Ավիվի Գրան Պրիում

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը սկսում է պայքարը Թել-Ավիվի Գրան Պրիում

Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է Թել-Ավիվի Գրան Պրիում: Իսրայելական Թել-Ավիվում մեկնարկող մրցաշարի առաջին գոտեմարտում Կարապետյանն ուժերը կչափի չեխ Յակոբ Ջեկմինեկի հետ: Այս մրցաշարը վարկանիշային միավորներ է տալիս Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստների քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Այն վերջնական տեսքի կբերվի և կհրապարակվի 2020 թվականի մայիսի 25-ին: Խաղերի իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները: Այս պահի դրությամբ Ֆերդինանդ Կարապետյանը վարկանիշային աղյուսակում 32-րդն է: