Apple-ը բյուջետային սմարթֆոն կթողարկի 2020-ի մարտին․ Bloomberg

Apple-ը բյուջետային սմարթֆոն կթողարկի 2020-ի մարտին․ Bloomberg

Ամերիկյան Apple կորպորացիան փետրվարին կսկսի հավաքել iPhone-ի բյուջետային նոր մոդելը՝ հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության ներսում գտնվող աղբյուրներին: Ընկերությունը պլանավորում է մարտ ամսին ներկայացնել նոր գաջեթը: Այսպիսով, Apple-ը նախատեսում է ընդլայնել համաշխարհային շուկայում իր սմարթֆոնների տարածումը 5G- ով աշխատող մոդելների ի հայտ գալու նախաշեմին: Դա կլինի առաջին բյուջետային iPhone-ը 2016թ․ iPhone 5-ի վրա հիմնված iPhone SE-ի թողարկման ժամանակից ի վեր։ Նոր գաջեթը նման կլինի 2017-ի iPhone 8-ին՝ 4.7 դյույմանոց էկրանով: Նոր iPhone-ը տան կոճակի փոխարեն կունենա Touch ID, բայց Face IF չի լինի: Սարքը կունենա iPhone 11-ի պրոցեսորը։