Boeing-ը ծրագրում Է Boeing 737 MAX ինքնաթիռները շահագործման վերադարձնել 2020 թվականի կեսերին

Boeing-ը ծրագրում Է Boeing 737 MAX ինքնաթիռները շահագործման վերադարձնել 2020 թվականի կեսերին

Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան հույս ունի կարգավորիչներից Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման թույլտվություն ստանալ ընթացիկ տարվա կեսերին: Այդ մասին ասված է ընկերության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում։ Ըստ որում Boeing-ում ընդգծում են, որ երաշխիքներ չեն կարող տալ ժամկետների վերաբերյալ, և այս հայտարարությունը սոսկ «կանխատեսում» է: «Անվտանգ օգտագործման MAX-ի վերադարձը մեր թիվ մեկ առաջնահերթությունն է, և մենք համոզված ենք, որ դա տեղի կունենա»,- նշվում է ընկերության մամուլի տեղեկագրում: Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումն ամբողջ աշխարհում արգելված է անցյալ տարվա մարտից՝ Ինդոնեզիայում և Եթովպիայում այդ օդանավի երկու աղետներից հետո, որոնց զոհ դարձավ 346 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: