Tesla-ի քրոսովերները տիեզերագնացներին կմոտեցնեն հրթիռներին

Tesla-ի քրոսովերները տիեզերագնացներին կմոտեցնեն հրթիռներին

NASA-ի տիեզերագնացները, որոնք առաջիկա ամիսներին կկատարեն իրենց առաջին թռիչքը SpaceX հրթիռով, նրան կմոտենան Tesla Model X էլեկտրական քրոսովերով: Նախկինում անձնակազմի փոխադրմամբ զբաղվում էր Astrovan ռետրոֆուրգոնը։ Associated Press-ի փոխանցմամբ՝ հենց սպիտակ Model X- ն է մարզումների ընթացքում երկու տիեզերագնացներին հասցրել մեկնարկի հրապարակ: Ընկերությունը նաև հրապարակել է Դագ Հերլիի և Ռոբերտ Բենքենի՝ սև-սպիտակ սկաֆանդրով լուսանկարները Tesla էլեկտրական մեքենայի ֆոնին: Մյուս լուսանկարում ֆուրգոնն է, որը NASA-ն երկար տարիներ օգտագործել է անձնակազմի տեղափոխման համար։