Ստեղծվել է լուսնի փոշուց թթվածին արտադրելու սարք

Ստեղծվել է լուսնի փոշուց թթվածին արտադրելու սարք

Եվրոպական տիեզերական գործակալության Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների եվրոպական կենտրոնը ստեղծել է սարք, որը թթվածին է արդյունահանում լուսնի փոշուց: Այս մասին հաղորդվել է ESA-ի պաշտոնական կայքում: Սարքավորման աշխատանքային նախատիպը կարող է թթվածին արտադրել ռեգոլիթից: Գիտնականները պլանավորում են գործնականում փորձարկել մեխանիզմը: Մինչ այժմ այն աշխատել է միայն Երկրի վրա ստեղծված ռեգոլիթի պատճենով: Գիտնականները նշում են, որ հաջողության դեպքում տեխնոլոգիան կօգնի ստեղծել բնակավայրեր լուսնի վրա: Նաև թթվածինը կարող է օգտագործվել տեղական հրթիռային վառելիք ստեղծելու և միջմոլորակային հրթիռները վերալիցքավորելու համար: Լուսնային փոշին բաղկացած է ռեգոլիթից, որը պարունակում է մոտ 40-45% թթվածին: