Նոր տիպի թոքաբորբով վարակվածների թիվը Չինաստանում հասել է 291-ի

Նոր տիպի թոքաբորբով վարակվածների թիվը Չինաստանում հասել է 291-ի

Չինաստանում շարունակում է ավելանալ այն անձանց թիվը, որոնք վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով: ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի կողմից հունվարի 21-ին տարածված տվյալներով՝ նրանց թիվը հասել է 291-ի: Նրա տեղեկատվության համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում 77 նոր դեպք է գրանցվել Ուհան քաղաքում եւ նրա հարակից Հուբեյի նահանգում, Պեկինում եւ Շանհայում: Եվս ինը տարածաշրջաններում բացահայտվել է 27 հոգի՝ նոր տիպի թոքաբորբի կասկածանքով: Հրապարակված վիճակագրության համաձայն, ներկայում վարակվածների մեծամասնությունը (270 մարդ) գտնվում է Ուհանում, որտեղից սկսվել է հիվանդության տարածումը: Հինգ բնակիչ հոսպիտալացված է Չինաստանի մայրաքաղաքում, 14 մարդ՝ Գուանդունի հարավային նահանգում, երկուսը՝ Շանհայում: Եվս 14 տարածաշրջանում իշխանությունները կարանտինի են ենթարկել կասկածի տակ գտնվող 54 անձանց, որոնց մոտ հայտնաբերվել են թոքաբորբի նմանվող ախտանիշեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: