Սաուդյան բանակում հայտնվել է ամբողջությամբ կանանցից բաղկացած առաջին ստորաբաժանումը

Սաուդյան բանակում հայտնվել է ամբողջությամբ կանանցից բաղկացած առաջին ստորաբաժանումը

Սաուդյան Արաբիայի զինված ուժերում հայտնվել է ամբողջությամբ կանանցից բաղկացած առաջին զինվորական ստորաբաժանումը: Այդ մասին հայտնել է Arab News սաուդյան թերթը: Թերթի տեղեկատվության համաձայն, Սաուդյան Արաբիայի զինված ուժերի շտաբի պետ գեներալ Ֆայյադ ար-Ռուվայլին տվել է սաուդյան բանակում կանանց առաջին զինվորական ստորաբաժանման մեկնարկը»: 2019 թվականի հոկտեմբերին Սաուդյան Արաբիայի իշխանությունները կանանց թույլ են տվել զինված ուժերի շարքեր ընդունվել որպես ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, հակաօդային պաշտպանության ուժերի, բժշկական ծառայության եւ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կրտսեր կապրալներ, կապրալներ, սերժանտներ եւ շտաբային սերժանտներ: Այն պահից, երբ թագավորությունում գահաժառանգ արքայազն դարձավ թագավորի Մուհամեդ բեն Սալման որդին, Սաուդյան Արաբիան սկսեց արագորեն փոխվել, առաջին հերթին դա վերաբերեց հասարակության մեջ կանանց դերին: Կանանց թույլ տվեցին մեքենա վարել, այցելել մարզադաշտեր մրցախաղեր դիտելու համար, ծառայել բանակում եւ ոստիկանությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: