Թրամփը հաջող է համարել իր 3 տարվա աշխատանքը նախագահի պաշտոնում

Թրամփը հաջող է համարել իր 3 տարվա աշխատանքը նախագահի պաշտոնում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ իշխանության ղեկին իր գտնվելու առաջին երեք տարվա ընթացքում երկրում իրադրությունն զգալիորեն բարելավվել է: «Ուղիղ երեք տարի առաջ Էր՝ 2017 թվականի հունվարի 20-ին. ես երդում տվեցի»,- գրել Է Թրամփն իր թվիթերում: Նա ընդգծել Է, որ վերջին երեք տարում «աֆրոամերիկացիների շրջանում գործազրկության մակարդակը հասել Է ամենացածր նշագծին երկրի ամբողջ պատմության ընթացքում», ինչպես նաև նշել Է գործազրկության մակարդակի նվազումը և հաջողությունները ԱՄՆ-ում աղքատության դեմ մղվող պայքարում: ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրությունները պլանավորված են 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Թրամփը փորձելու է վերընտրվել: