Աշխարհում լրագրողների դեմ հանցագործությունների գրեթե 90 տոկոսը մնում Է անպատիժ. ՅՈՒՆԵՍԿՕ

Աշխարհում լրագրողների դեմ հանցագործությունների գրեթե 90 տոկոսը մնում Է անպատիժ. ՅՈՒՆԵՍԿՕ

ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) մտահոգված է, որ աշխարհում լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների գրեթե 90 տոկոսը մնում Է անպատիժ: Այդ մասին ասված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Լրագրողների սպանությունների դիտարանի հայտարարության մեջ: «2019 թվականին աշխարհում սպանված լրագրողների թիվը գրեթե կիսով չափ նվազել Է և ամենացածր մակարդակում Է վերջին 10 տարվա ընթացքում: Այն կազմում Է 56 մահվան դեպք 2018 թվականի 99-ի համեմատությամբ»,- նշվում Է հայտարարության մեջ: Ընդհանուր առմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպությունը լրագրողների սպանության 894 դեպք է արձանագրել 2010-ից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակաշրջանում, ինչը միջին հաշվով կազմում Է տարեկան գրեթե 90 սպանություն: Առավել բարձր ցուցանիշ Է նշվել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում, որտեղ զոհվել Է 22 լրագրող: Երկրորդ և երրորդ տեղերում են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները և արաբական պետությունները՝ համապատասխանաբար 15 և 10 սպանություններ ցուցանիշներով: