Արթուր Ալեքսանյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և նվաճեց ոսկե մեդալ

Արթուր Ալեքսանյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և նվաճեց ոսկե մեդալ

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է Նիսի միջաազգային մրցաշարում: 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանըդուրս է եկել եզրափակիչ, որտեղ առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ` դառնալով մրցաշարի ոսկե մեդալակիր: 77 կգ քաշում Կարապետ Չալյանը և 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պարտվելով եզրափակիչներում նվաճեցին միայն արծաթե մեդալներ: Իսկ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) բավարարվեցին միայն բրոնզե մեդալով: Մրցաշարին Հայաստանը մասնակցում էր 10 ըմբիշով: