Պուտինը եւ Մերկելը շփվել են ռուսերենով

Պուտինը եւ Մերկելը շփվել են ռուսերենով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիբիսյի վերաբերյալ Բեռլինում կայացած խորհրդաժողովի ժամանակ ռուսերենով են շփվել: Անմիջապես Պուտինի ժամանելուց հետո նրանք ռեպլիկներ են փոխանակել: Պուտինին դիմավորել են Գերմանիայի կանցլերը եւ ՄԱԿ գլխավոր քարտուղարը: Համատեղ լուսանկարվելու ժամանակ Գուտիերեշն ինչ որ բան է ասել Պուտինին: «Նա քեզ հետ ռուսերենո՞վ է շփվում»,- ՌԴ նախագահին հարցրել է Անգելա Մերկելը: «Մի քիչ»,- պատասխանել է Պուտինը: Հունվարի 19-ին Բեռլինում տեղի է ունենում Լիբիայի հարցով խորհրդաժողովը: Ծրագրվում է փատաթուղթ ստորագրել, որում կամրագրվեն առանցքային պայմանավորվածությունները: