Էրդողանը հանդիպել է Մերկելին և որոշել է հանվել

Էրդողանը հանդիպել է Մերկելին և որոշել է հանվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Բեռլին՝ մասնակցելու Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովին, որը տեղի կունենա այսօր՝ հունվարի 19-ին: Տեսանյութում, որը հրապարակել է  «Пул N3» ալիքը, երեւում է, թե ինչպես է մեքենայից դուրս գալիս Էրդողանը եւ ողջունում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին ու ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որոնք նրան դիմավորում են ԳԴՀ կանցլերի դաշնային վարչության շենքի մուտքի մոտ: Դրանից հետո քաղաքական գործիչները կանգնում են, որպեսզի համատեղ լուսանկարվեն: Սակայն այդ ժամանակ Թուրքիայի նախագահը, որը ժամանել էր վերարկուով, տեսնելով, որ մյուսներն առանց վերարկուի են, որոշում է հանվել եւ նույնպես մնալ առանց վերարկուի: Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի ժամանակ սպասվում է, որ ղեկավարները խաղաղ կարգավորման վերբերյալ մտքեր կփոխանակեն: