Մեգան Մարքլի հայրը քննադատել է դստերը

Մեգան Մարքլի հայրը քննադատել է դստերը

Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը քննադատել է դստերն ու նրա ամուսնուն՝ արքայազն Հարրիին, թագավորական կոչումներից հրաժարվելու համար: Նրա կարծիքով, զույգի շուրջ առաջացած սկանդալը ստորացնում է թագավորական ընտանիքի արժանապատվությունը եւ ոչնչացնում է «յուրաքանրյուր աղջկա երազանքը»: Այս մասին գրում է Daily Mail-ը, հղում անելով բրիտանական Channel 5-ի նկարահանած «Թոմաս Մարքլ. Իմ պատմությունը» վավերագրական ֆիլմը: Սասեքսի դքսուհու հայրը վրդովվել է նրանից, որ զույգի գործողությունները ստվեր են գցում բրիտանական թագի վրա: Նրա կարծիքով, երբ ամուսիններն ամուսնացան, նրանք իրենց վրա որոշակի պարտավորություններ են վերցրել եւ այժմ պարտավոր են դրանք կատարել: «Սա այն աղջիկը չէ, որին ես դաստիարակել եմ», ասել է նա: Թոմաս Մարքլը եւ Մեգան Մարքլը իրար հետ չեն շփվում հարսանիքից հետո: Հարսանիքից մեկ տարի անց ծնվել է զույգի առաջնեկը՝ Արչին: Թոմաս Մարքլը բողոքում էր, որ իրեն չեն ծանոթացնում թոռնիկի հետ: 2020 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հրաժարվել են թագավորական ընտանիքի առավելություններից: