Պուտինը հանդիպել է Էրդողանին

Պուտինը հանդիպել է Էրդողանին

Բեռլինում անցկացվող Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երկկողմ հանդիպում են ունեցել, այս մասին հաղորդում է ТАСС-ը: Պուտինը շեշտել է, որ Մոսկվան եւ Անկարան լավ քայլ են արել կոչ անելով դադարեցնել կրակը Լիբիայում: Այսպիսով, Ռուսաստանը և Թուրքիան նախադրյալներ են ստեղծել Բեռլինում համաժողով անցկացնելու համար: Պուտինը հավելել է, որ հույս ունի շարունակել երկխոսությունը Լիբիայի վերաբերյալ և լուծել հակամարտությունը: Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում ակնկալվում է կարծիքների փոխանակում ճգնաժամի լուծման խնդրի վերաբերյալ: Նախատեսվում է քննարկել ռազմական գործողությունների վաղաժամկետ դադարեցման, պատերազմող կողմերի հաշտեցման և ՄԱԿ-ի հովանու ներքո լայն քաղաքական երկխոսության սկսման հարցերը, ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնվեցին Լիբիայի վերաբերյալ վերջնական համաձայնագրի նախագծի առաջին մանրամասները: Վերջնական հաղորդման նախագիծը ենթադրում է չորս տեխնիկական խմբերի ստեղծում: Ակնկալվում է, որ նրանք վերահսկելու են Բեռլինում կայացած խորհրդաժողովի որոշումների կատարումը: