Ջիբլարթարը մտադիր է միանալ Շենգենի գոտուն Brexit-ից հետո

Ջիբլարթարը մտադիր է միանալ Շենգենի գոտուն Brexit-ից հետո

Մեծ Բրիտանիայի Եվրոգոտուց դուրս գալուց հետո Ջիբլարթարը մտադիր է միանալ Շենգենյան գոտուն, հաղորդում է РИА Новости-ն, հղում անելով բրիտանական այդ տարածքի նախարար Ֆաբիան Պիկարդոյին: Ջիբլարթարը 6,2 քառակուսի կիլոմետր տարածքով բրիտանական տարածք է, որը գտնվում է Իբերիական թերակղզու հարավում: Ինչպես եւ Մեծ Բրիտանիան այս տարածքը եւս գտնվում է Շենգենյան գոտում: Պիկարդոյի խոսքերով, Ջիբլարթարի Շենգեն մտնելու հարցը քննարկվել է դեռեւս Brexit-ից առաջ: Ըստ նրա, տարածքը պետք է եվրոպական երկրների հետ ունենա «ճկուն սահմաններ», ինչը, օրինակ, կպարզեցնի Իսպանիայի սահմանով տեղափոխվելը: Իսպանիայի հետ սահմանին է գտնվում Ջիբլարթարի միակ սահմանային անցակետը: Ճշտվում է, որ 1967 եւ 2002 թվականներին Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ Ջիբլարթարի շուրջ տարածքային վեճի վերաբերյալ տարածաշրջանում հանրաքվեներ են անցկացվել: Ջիբլարթարում հանրաքվեի մասնակիցների մոտ 99%-ը ցանկություն է հայտնել մնալ Մեծ Բրիտանիայի կազմում: Ավելի վաղ հայտնել էին, որ 2020 թվականից Ֆինլանդիան ՌԴ քաղաքացիներին 5 տարով շենգենյան վիզաներ կտրամադրի, եթե նրանք վերջին երեք տարիներին այդ երկիրը մուտք գործելու երկտարյա թույլտվություն ունեն