Թրամփը հանդես է եկել Նյու Յորքի շուրջը «ծովային պատի» կառուցման դեմ

Թրամփը հանդես է եկել Նյու Յորքի շուրջը «ծովային պատի» կառուցման դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիմարություն և էկոլոգիապես անբարենպաստ է համարել պատնեշային պատի կառուցումը Նյու Յորքը փոթորիկներից պաշտպանելու համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: Թրամփի խոսքով՝ «ծովային պատը» սարսափելի տեսք կունենա և չի աշխատի, երբ դրա անհրաժեշտությունը զգացվի: Հաճախակիացող փոթորիկներից մեգապոլիսը հսկայական պատնեշով պաշտպանելու գաղափարը պատկանում է ԱՄՆ ինժեներային զորքերին: Նախագծի իրագործման համար կպահանջվի 25 տարի, գանձարանին այն կարժենա 119 միլիարդ դոլար: