Հրդեհ՝ Փարիզի հայտնի «Ռոտոնդ» ռեստորանում

Հրդեհ՝ Փարիզի հայտնի «Ռոտոնդ» ռեստորանում

Փարիզի հայտնի «Ռոտոնդ» ռեստորանում տեղի է ունեցել հրդեհ, որի պատճառը կարող է լինել հրկիզումը: Այս մասին հաղորդում է BFMTV-ն: Ինչպես հստակեցրել է հեռուստաալիքը՝ շաբաթ առավոտյան «Ռոտոնդի» ապակե պատշգամբների միանգամից մի քանի տեղերից առաջացել է բռնկում: Երբ ժամանել են արտակարգ ծառայությունները, ռեստորանը լցված է եղել խիտ ծխով, կրակը չեզոքացնելու համար հրշեջներից պահանջվել է մի քանի ժամ: Միջադեպի հետևանքով ռեստորանին պատճառվել է լուրջ վնաս: Որպես հրդեհի հիմնական պատճառ դիտարկվում է հրկիզումը. դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են կրակը կպցնելու հեղուկի հետքեր: «Ռոտոնդ» ռեստորանը բացվել է 1903 թվականին: 20-րդ դարի 20-ական թվականներին այնտեղ են այցելել Պաբլո Պիկասոն, Գիյոմ Ապոլիները, Անատոլ Ֆրանսը, Ամեդեո Մոդիլյանին, Մարկ Շագալը և այլ հայտնի նկարիչներ, քանդակագործներ ու գրողներ: