Բռնքցամարտի Հայաստանի հավաքականների նոր գլխավոր մարզիչներ ունեն

Բռնքցամարտի Հայաստանի հավաքականների նոր գլխավոր մարզիչներ ունեն

Հայաստանի բռնցքամարտի հավաքականները նոր գլխավոր մարզիչներ ունեն: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Վահան Ադիլխանյանը, որը մինչ այս կատարում էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Հավաքականում Վահան Ադիլխանյանին կօգնի ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը: Կարեն Աղամալյանը կշարունակի գլխավորել երիտասարդական հավաքականը: Երկրորդ մարզչի պարտականությունները կկատարի Գարիկ Բաղդասարյանը: Միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի արծաթե մեդալակիր, պրոֆեսիոնալ բռնցքամարտի USBA-ի (ԱՄՆ-ի) չեմպիոն Արտյոմ Սիմոնյանը կմարզի ավագ տարիքի պատանիների հավաքականը: Սիմոնյանին հավաքականում կօգնի Գևորգ Կոստանյանը: Տիգրան Արմենակյանը կմարզի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը: Աղջիկների հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը: