Կարեն Գրիգորյանը երրորդն է Սևիլիայի միջազգային մրցաշարում

Կարեն Գրիգորյանը երրորդն է Սևիլիայի միջազգային մրցաշարում

Գրոսմայստերներ Տիգրան Հարությունյանը և Կարեն Գրիգորյանը զիջել են դիրքերը Սևիլիայի միջազգային մրցաշարում: Իսպանական բաց մրցաշարի 7-րդ տուրում Տիգրան Հարությունյանը պարտություն կրեց, իսկ Կարեն Գրիգորյանը կիսեց միավորը: Այժմ Կարեն Գրիգորյանը երրորդն է մրցաշարային աղյուսակում 6 միավոր: 6,5-ական միավորով առաջատարներն են Կիրիլ Շևչենկոն և Լու Շանգլեյը: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: