Ռուս կենտրոնական պաշտպանը՝ «Ուրարտու»-ում

Ռուս կենտրոնական պաշտպանը՝ «Ուրարտու»-ում

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս կենտրոնական պաշտպան Եվգենի Օսիպովի հետ: Օսիպովն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ռուսաստանում: Հանդես է եկել Պրեմիեր լիգան ներկայացնող «Մորդովիա», «Ուֆա», Տուլայի «Արսենալ», «Օրենբուրգ» ակումբներում: 2010 և 2011 թվականներին ընդգրկվել է Ռուսաստանի ազգային լիգայի լավագույն ֆուտբոլիստների եռյակում: Վերջին թիմը եղել է Էստոնիայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող՝ «Լեվադիա» ակումբը, որի կազմում նա դարձել է Էստոնիայի փոխչեմպիոն։ Նախորդ մրցաշրջանում ռուս կենտրոնական պաշտպանն անցկացրել է 34 հանդիպում ու դարձել 7 գոլի հեղինակ։