Նշանակումներ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում

Նշանակումներ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում

Երևանի «Փյունիկ»- ֆուտբոլային ակումբում նոր նշանակումներ են եղել: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմն ունի նոր մամուլի խոսնակ, այդ պաշտոնը կստանձնի Հայկազ Մկրտչյանը: «Փյունիկ» ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Ալբերտ Սարգսյանը, իսկ տեխնիկական տնօրենի պաշտոնը՝ Սուրեն Չախալյանը։ Ալբերտ Սարգսյանը մինչև գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնելը «Փյունիկ» ՖԱ-ում ծավալել է մարզչական գործունեություն: Սուրեն Չախալյանը 2019/20 մրցաշրջանում հանդիսացել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնակատար: