ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստներն այլևս լեգեոներներ չեն համարվի Ռուսաստանում

ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստներն այլևս լեգեոներներ չեն համարվի Ռուսաստանում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները ներկայացնող ֆուտբոլիստները 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում չեն լինի լեգիոնական: Այս մասին գրում է publication.pravo.gov.ru-ը: Այս որոշումն հաստատվել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության կողմից: ԵԱՏՄ անդամներ երկրներն են` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Ռուսաստանի առաջնությունում հանդես են գալիս Վարազդատ Հարոյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Էրիկ Վարդանյանն ու Արթուր Սարկիսովը: