Վրաստանում քրեական գործ են հարուցել խորհրդարանում լցված հեղուկի պատճառով

Վրաստանում քրեական գործ են հարուցել խորհրդարանում լցված հեղուկի պատճառով

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քրեական գործի հետաքննության է ձեռնամուխ եղել խորհրդարանի նիստերի դահլիճում լցված անհայտ հեղուկի պատճառով՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։ Խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ավելի վաղ հայտարարել է, որ «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Իրմա Նադիրաշվիլին նիստերի դահլիճում անհայտ հեղուկ է լցրել, ինչի պատճառով օրենսդիր մարմնի աշխատանքն ընդհատվել է, պատգամավորները հեռացել են դահլիճից: Նադիրաշվիլին հերքում է մասնակցությունը միջադեպին: Խորհրդարանական Սոֆյա Կիլաձեն հայտնել է չորս տուժածի մասին: «Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը վերաբերում է առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելուն»,-ասված է ՆԳ նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ: Տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանի շենքում աշխատում են քրեագետ-փորձագետները, որոնք պարզում են հեղուկի ծագումը: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն լրագրողներին հայտարարել է, որ այս գործողությունը համարում է «քիմիական հարձակում օրենսդիր մարմնի վրա»։