Թուրք լրագրողը եթերում խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Թուրք լրագրողը եթերում խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Թուրք ընդդիմադիր լրագրող Նեջդեթ Սարաչը «Halk TV» հեռուստաընկերության եթերում խոսել է Հայոց ցեղասպանության և Թուրքիայում բնակվող հայերի մասին։ Սարաչը նշել է, որ իր մանկությունն անցել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Քուրթուլուշ թաղամասում, ինչի շնորհիվ նա հայերի խնդիրներին քաջածանոթ է։ «Հայերն իսկապես շատ դժվար իրավիճակում են: Թուրքիայում շատ դժվար է փոքրամասնության ներկայացուցիչ լինելը: Մենք մեր ականջներով ենք լսել և երբեք չենք մոռանա, թե ինչպես է կիրառվում «հայ» բառը»,- նշել է լրագրողը։ Հիշեցնենք, որ Էրդողանը հեռուստաեթերից հայտարարել էր, թե ընդդիմությունը զրպարտում է իրեն՝ վրացի անվանելով և հավելել, որ իր հասցեին ավելի վատ խոսք է հնչել. «նրանք ինձ հայ են անվանել», - բողոքել էր Էրդողանը: Սարաչը նաև խոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար այցելելու կարևորության մասին՝ հավելով, որ Թուրքիայում խուսափում են նմանատիպ թեմաների բարձաձայնելուց՝ մինչև դրսից երեսով չես տալիս: