Էրդողանի ապագա մրցակիցն ընդգրկվել է Bloomberg-ի 50 ամենահաջողակ անձանց ցուցակում

Էրդողանի ապագա մրցակիցն ընդգրկվել է Bloomberg-ի 50 ամենահաջողակ անձանց ցուցակում

Bloomberg ամերիկյան գործակալությունը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ընդգրկել է 2019-ի աշխարհի ամենահաջողակ մարդկանց ցուցակում: Ցուցակը կազմվել է գործակալության՝ աշխարհի տարբեր երկրներում աշխատող թղթակիցների ու խմբագիրների քվեարկության արդյունքների հիման վրա: Ըստ Bloomberg-ի, վերջինս հունիսի 23-ին Ստամբուլի ընտրությունների ժամանակ հաղթել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ ի հեճուկս իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնելու Էրդողանի ու նրա թիմակիցների ջանքերի: Գործակալությունը նաև նշում է, որ Իմամօղլուն 2023 թվականին սպասվող նախագահական ընտրություններում լինելու Էրդողանի գլխավոր մրցակիցը: Ի դեպ, Bloomberg-ի ցուցակում են ընդգրկվել նաև երգչուհի Ռիհաննան, Քայլի Ջենները, շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը, Նոր Զելանդիայի վարչաապետ Ջասինդա Արդերնը և այլք: