Վրաստանի խորհրդարանը տարհանվել է կասկածելի հեղուկի պատճառով

Վրաստանի խորհրդարանը տարհանվել է կասկածելի հեղուկի պատճառով

Վրաստանում ընդհատվել է լիագումար նիստը, որի ընթացքում տեղի էր ունենալու Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների քվեարկությունը: Պատգամավորների խոսքով, դահլիճում սուր հոտ է եղել: Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լքել են նիստերի դահլիճը, քանի որ ընդդիմադիրները կասկածելի հեղուկ են լցրել այնտեղ, հայտնում է SputnikGeorgia-ն: Միջադեպի վայր են ժամանել ՆԳ նախարարության ներկայացուցիչները: Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն հայտարարել Է, որ միջադեպի մանրամասնությունները պարզվում են: