ՀՅԴ-ն երբ մադրիդյան սկզբունքներին է հղում անում, լավ կլիներ իր տեսակետն ասեր, երբ իշխանության էր. Սոս Ավետիսյան

«Բրատիսլավայում արձանագրում ենք շատ պարզ բան. Ադրբեջանը փորձեց բանակցությունների հետագա ընթացքի իր տեսլականը տալ, որին Հայաստանը կոռեկտ, դիպուկ և ժամանակին անդրադարձավ, հետո մենք տեսնում ենք հնգակողմ ֆորմատի քննարկումն ու համաձայնագիրն ընդհանրապես չի ստրագրվում Ադրբեջանի ապակառուցողական լինելու պատճառով: Եվ երբ ՀՅԴ-ն մադրիդյան սկզբունքներին է հղում անում, լավ կլինի իրենց տեսակտները արտահայտած լինեին, երբ նրանք իշխանության էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբկացության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Կիրո Մանոյանի դիտարկմանը, թե Զոհրաբ Մնացականյանի ելույթում խնդրահարույց կետեր կան: