Թբիլիսիում ձերբակալվել է 16 ցուցարար, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը

Թբիլիսիում ձերբակալվել է 16 ցուցարար, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը

Թբիլիսիում իրավապահները ձերբակալել են բողոքի ցույցի 16 մասնակիցների՝ ոստիկանությանը չհնազանդվելու և վարչական իրավախախտման համար, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ը: Ձերբակալվածների թվում է «Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն: Ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները առավոտյան ցույց են կազմակերպել՝ բողոքելով խորհրդարանում տեղի ունեցող բարձրագույն դատավորների ընտրության քվեարկության գործընթացից: