Սա մերժված նախկին նախարարի հիմնավորում է․ պատգամավորը՝ Դավիթ Հարությունյանին

«Սա նախկին մերժված նախարարի հիմնավորումն է: Դավիթ Հարությունյանի կարծիքն այն կարծիքը չէ, որն արժեք ունի: Կա նախկին կոռումպացված իշխանության շահը, այսինքն՝ կլանային շահի արտահայտում կա, և անկախ նրանից, որ Դավիթ Հարությունյանը կարող է շատ լավ իրավաբան լինել, բայց Դավիթ Հարությունյանի կարծիքը ՀՀ ապագայի տեսանկյունից կարևոր չէ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի շուրջ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումներին: