«Ֆեյք նյուզի» ալիքի ամենաբարձր պիկն անցել ենք, բայց երևույթը մտահոգիչ է և պետք է «դեմն առնել»

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման դեկտեմբերի 12-ի հյուրը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն է։ Մեր զրուցակիցն անդրադարձավ մեդիա դաշտի խնդիրներին։ Հետևելով միջազգային փորձին, Մելիքյանն այնուամենայնիվ նշում է՝ լրատվամիջոցները պետք է ինքնակամ միանան էթիկայի կանոնակարգին.«Շուտով նաև խրախուսման մեխանիզմների միջոցով կփորձենք դա իրականացնել»։ Ըստ նրա՝ ֆեյք նյուզի դեմ պայքարի մեխանիզմներ են անհրաժեշտ, օրենսդրական կարգավորումներով.«Ընդամենը մեկ-երկու տարվա ընթացքում մեդիագրագիտությունը կդառնա դասավանդման առարկա դպրոցներում, ես նույնիսկ պատկերացնում եմ՝ խաղերի միջոցով մանկապարտեզներում»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում